Մեծ հույս ունեմ ,որ այս Նոր տարին պիտի նշեմ Ազատության մեջ հարազատներիս հետ միասին

Բնավ չեմ ցանկանում նամակս սկսել տխուր հուշերից , սակայն ճշմարտությունից էլ փախչել չեմ կարող. 25 -երորդ Նոր տարին է մոտենում, որը նշում եմ կալանավայրում, բայց մեծ հույս ունեմ ,որ այս Նոր տարին պիտի նշեմ Ազատության մեջ հարազատներիս հետ միասին ։

Կալանավորը չի կարողանում լիաթոք այդ օրը ուրախանալ, քանի իր մտքերը, հուշերը անդադար տանում են փշալարերից դուրս։

Ընդամենը մի քանի օրից Ամանորը կթակի մեր դռները` բերելով տոնական զվարթություն և բերկրանք:

Բոլորս էլ ունենք Նոր տարվա հետ կապված մեր ինքնատիպ հուշերը, ու թերեւս ամենքս էլ Ամանորի գիշերը երբևէ պահել ենք նվիրական երազանքներ:

Կալանավորները միմյաց մաղթում են, որ հաջորդ Նոր տարին նշեն Ազատության մեջ իրենց սիրելիների հետ ։

Մահապատժի դատապարտված՝ Ստեփան Գրիգորյան

Понравилась статья? Поделиться с друзьями: