Ձեռքը կապել են ոտքից ու կախել այդ վիճակում այնքան, մինչև գիտակցության կորցնելը․ Le Monde-ն անդրադարձել է հայ գերիների խոշտանգումներին

«Մի քանի տասնյակ գերիներ դեռեւս մնում են Ադրբեջանի ձեռքում, որը հրաժարվում է ազատ արձակել նրանց, որակելով նրանց որպես «ահաբեկիչներ»։ Սակայն նրանցից երեք ազատ են արձակվել»,- գրում է Le Monde-ի թղթակից Ֆոստինա Վենսանը։

 

«71-ամյա հայ թոշակառու Սաշա Կարախանյանն ու նրա 44-ամյա որդին՝ Արսենը, որ ճակատ էր մեկնել որպես կամավոր, գերի էին վերցվել, իսկ հետո տարվել Հադրութի կենտրոնական հրապարակ։ ․․․ «Հայրս տեսել է, թե ինչպես են մի քանի հոգու կոկորդները կտրել, հետո նրան դաժանորեն ծեծել են՝ ոտքերով խփելով մեջքին, պարանոցին, գլխին»,- պատմում է Սաշա Կարախանյանի դուստրը՝ Մարինան, որ Ստեփանակերտում է բնակվում։

Մարինան պատմել է, որ կոտրել են հոր ազդրերը, հետո վնասել ձեռքը, որից հետո, ձեռքը կապել են ոտքից ու կախել այդ վիճակում այնքան, մինչև գիտակցությունը կորցրել է։ «Երբ գիտակցության է եկել, տեսել է, որ գտնվում է Բաքվում հինգ այլ գերիների հետ։ Ոչ մի լուր որդուց։ Երկու ամիս է անցել, նախքան նրան կայցելեր ԿԽՄԿ-ն։ Դրանից հետո՝ դեկտեմբերի 14-ին տղամարդուն ազատ են արձակում եւ ուղարկում Երևան՝ 43 այլ զինվորական եւ քաղաքացիական գերիների հետ։

 

Նույն օրը Հայաստանից Բաքու վերադարձել է տասներկու ադրբեջանցի ռազմագերի, որոնք գերեվարվել էին պատերազմի կաան Փոխանակությունը իրականացվել է համապատասխան Հայաստանի ստորացուցիչ պարտությունը ամրագրող 2020 նոյեմբերի 9-ի հրադադարով, որը նախատեսում էր գերիների փոխանակություն, «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով. Արսեն Կարախանյանը կրկին հայտնվել է տեսադաշտում արդեն հունվարի վեցին, «Տիկ Տոկյան» տեսանյութում, որտեղ ադրբեջանցի զինվորականները պահանջում էին, որ նա հայտարարեր «Մնաս բարով Շուշի», «Ղարաբաղն ադրբեջանական է», «Ադրբեջանը ավելի լավն է», «Փաշինյանը տականք» է.

 

Երբ տասներկու օր անց ԱԻՆ-ից զանգահարել են ու խնդրել, որ գնա ու ճանաչի եղբոր դիակը, արինան ածել է, որլմունան ածել է, որ ն «Ադրբեջանցիներին չի կարելի վստահել», — Մարինային ասել է աշխատակիցը։ Մետաղե սեղանի վրա նա տեսել է եղբոր ծվատված դիակը։ Այժմ Արսեն Կարախանյանի գործը մեկն է այն 264 գործերից, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ։ «Մեկին խոշտանգում և տուն են ուղարկում, մյուսին խոշտանգում և սպանում ՝ հանուն ինչի՞», — ողբում է Մարինան։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: