Հուսով ենք՝ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի». Լավրով

«Հուսով ենք՝ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի». Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և միջազգային խաղացողներին դադարեցնել առճակատման հռետորաբանությունը:

«Համոզված ենք, որ դա մեծ ջանքեր չի պահանջում՝ անհապաղ դադարեցնել առճակատման հռետորաբանությունն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների միջև»,- ասել է նա՝ երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ ՌԴ-ն հույս ունի, որ մոտ ժամանակներս կհամաձայնեցվի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: