Հուլուսի Աքարը բացահայտել է, թե ինչ նպատակով են անցկացվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը` Քոնիայում անցկացվող «Բազե ԹուրԱզ — 2021» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների ժամանակ:

Նա բարձր է գնահատել համատեղ վարժանքները և նշել երկկողմ ռազմական համագործակցության զարգացման կարևորությունը: Թուրք նախարարի խոսքերով` զորավարժությունները շատ կարևոր են զինծառայողների փորձառությունը բարձրացնելու համար:

Աքարն ընդգծել է, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը միտված է ապահովել «ժողովուրդների ու երկրների անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունությունը»:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: