ՀՀ պաշպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումը,  որով հայտնում է, որ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը, հետո որպես լրացում հայտնում, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան, այնքան ծանր է, որ արձագանք անգամ չկա։ Վերջին շրջանում  «դեռևս չպարզված հանգամանքներում» մահերը  հաճախակի են դարձել,  ու մարդիկ մի տեսակ կարկամել են։ Մի գրառում նման է անապատից հնչող կանչի նման է․

Camila Peotrov Ու էսպես միչև ու՞ր․․․

Author

Արծրուն Հովհաննիսյան Камила Петросян խնդրում էլի իմ մոտ նման բաներ մի գրեք։ Հիմա իմ վիճակը բոլորիդ վիճակից վատ է։

Camila Peotrov Արծրուն Հովհաննիսյան բա ու՞մ գրենք, հարգելի Արծրուն ջան,  ով կարող է այս խայտառակության վերջը տալ,  ասացեք,  խնդրում եմ։