Հեռախոսի լապտերները կարող են լինել վտանգավոր

Հեռախոսի լապտերները կարող են լինել վտանգավոր

«Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսների համար նախատեսված ավելի քան 900 լապտերի համար նախատեսված հավելվածներ չարաշահում են օգտատիրոջ անձնական տվյալները։ Այս մասին գրում է Avast ընկերությունը։

Ըստ մասնագետների, շատ հավելվածներ խնդրում են անձնական շատ տվյալների հանդեպ հասանելիություն, ինչն անհասկանալի է։

Մասնագետները վերլուծել են, որ նման հավելվածները, ընդհանուր առմամբ հայցում են սմարթֆոնի կամ հեռախոսի ֆունկցիաների կամ տվյալների հանդեպ հասանելիության 25թույլտվություն։

Առավել շատ թույլտվություն հայցող են Ultra Color Flashlight, Super Bright Flashlight, Flashlight Plus հավելվածները։ Ընդհանուր առմամբ Avast-ն ուսումնասիրել է 937 հավելված։ Դրանք այն հավելվածներն են, որոնք հասանելի են Google Play Store-ում։

Понравилась статья? Поделиться с друзьями: