Հանրապետությունում սպասվում են տեղումներ. եղանակը Հայաստանում ու Արցախում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի և 24-ի ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր գոտում` անձրևի տեսքով:

Понравилась статья? Поделиться с друзьями: