«Հանրապետական ծննդատանը» նորածնին կորցրած մայրը հոսպիտալացվել է․մանրամասներ

Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մայրը հոսպիտալացվել է

Հանրապետական ծննդատանը մահացած նորածնի մայրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Երեկոյան շատ սուր ցավերով տեղափոխվեցի հիվանդանոց ։ Ախտորոշեցին աջակողմյան թոքաբորբ և թթվածնային քաղց ։Այսօր համեմատաբար լավ եմ զգում ։ Առողջապահության նախարարը այցելեց ինձ ։ Նա ինձ խոստացավ ,որ ամեն ինչ բացահայտելու է» ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին  33-ամյա Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել էր, բժիշկները հայտնել են, որ երեխան մահացած է ծնվել: Երեխայի ծնողները կատարվածին չեն հավատում, եւ պնդում են, որ իրենց երեխան ողջ է ծնվել, քանի որ մինչ օրս երեխայի դին նրանց ցույց չեն տվել, չկան դեռևս դատաբժշկական փորձաքննության արդյունքները ևս:

Понравилась статья? Поделиться с друзьями: