Հայոց եկեղեցու պատմություն առարկան կհանվի՞ ուսումնական ծրագրերից

Հայոց եկեղեցու պատմություն առարկան կհանվի՞ ուսումնական ծրագրերից

Այս մասին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հայոց եկեղեցու պատմության հետագա դասավանդման վրա կուտակված ամպերը կարող ենք քշել միասնական հակազդեցությամբ՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Առարկայի վերացումը ՉՈՒՆԻ որեւէ իրական կրթական հիմնավորում։ Մեզ հրամցվող իբր մասնագիտական նորարարությունները ընդամենը ծխածածկույթ են մեր երեխաներին, մեր ապագային եւ մեր արժեքներին տարիներով նախագծված ստոր եւ դավադիր հարվածը հասցնելու համար։

Իմ, որպես ԿԳ նախարար, պաշտոնավարման 7 տարվա ընթացքում ես ետ եմ շպրտել ցանկացած նմանատիպ գրոհ, որը կազմակերպելու համար աշխատում էին հատուկ շրջանակներ։

Առարկայի դասավանդման հարցը տեղական հաճախորդների պասերով հայտնվում էր անգամ ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցներում, իսկ 2014 թվականին արդեն ՄԱԿ-ի օգնությամբ իրականացվեց նոր գրոհ։ Այն նույնպես ապարդյուն էր։

Նորից կրկնեմ՝ Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո եւ հանցավոր ծրագիր։

Այո, չկա ազգային բազմապատկման աղյուսակ կամ քիմիական վալենտություն։ Սակայն կրթությունը ոչ միայն գիտելիքի եւ հմտությունների, այլեւ արժեքների եւ ինքնության վերարտադրման մեխանիզմ է։

Եւ հայկական դպրոցը պետք է մշտապես լինի ԱԶԳԱՅԻՆ։

Անշուշտ, յուրաքանչյուր առարկայի դասավանդում մշտական կատարելագործման, որակի բարելավման եւ շարունակական աշխատանքի կարիք ունի։ Բարելավե’ք ծրագիրը, ինտենսիվացրե’ք մանկավարժների վերապատրաստումները, նոր ուսումնաօժանդակ նյութեր ստեղծե’ք։ Բայց առարկայի լինել-չլինելու հետ գործ չունե’ք։

Որպես կրթության ոլորտի երկարամյա պատասխանատու անելու եմ ամեն ինչ այդ խայտառակությունը կանխելու համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: