ԿԳՄՍՆ` ուսուցչի օրը 20 հազար դրամ պարգևավճար ստանալու վերաբերյալ

hn_tGT5z.jpg

«Ժամանակ» թերթը գրել է. «Կառավարությունը ուսուցիչներին անակնկալ է նախապատրաստել. հոկտեմբերի 5-ին՝ ուսուցչի օրը, նրանցից յուրաքանչյուրը կստանա 20-հազարական դրամ պարգևավճար:

Չնայած գումարի չափը այնքան էլ մեծ չէ, բայց փաստն, այնուամենայնիվ, հաճելի է և ցույց է տալիս մանկավարժների նկատմամբ դրսևորվող հոգատարության մասին»:

Իրավաբան․netին սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հայտնեց, որ նշված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: