Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել. Նիկոլ Փաշինյան

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել, և ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է արվում, ինչի մասին ես հիմա չեմ կարող խոսել:

Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում . «Այս թեման ինձ համար այսպիսի մանրամասներով դժվար ու ծանր է ներակայացնել, բայց մյուս կողմից գիտեմ, որ հանրությունն ունի կոնկրետ պատասխանների կարիք, դրա համար ներողություն եմ խնդրում այսպիսի մանրամասների շուրջ խոսելու համար»:

«Մի կողմից տեղի է ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերումը, մյուս կողմից կատարվում է Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչումը: Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին: Ուզում եմ ընդգծել, որ ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում: Մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են: Հիմա ընթանում է նրանց ճանաչման գործընթացը:

Վերցվում է մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված ԴՆԹ նմուշի հետ: Այս գործընթացը բավականին ժամանակատար է, բայց ուզում եմ նաև ասել, որ նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել է ու հարազատներին է հանձնվել 135 մարմին: Այս գործընթացը կշարունակվի: Ցավում եմ շատ ու ներողություն եմ խնդրում, որ այս թեմայի մասին այդպես խոսում եմ, սակայն ստիպված եմ, քանի որ հանրությունը սպասում է կոնկրետ պատասխանների»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: