Ինչ վիճակում է Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկը

Օգոստոսի 7-ին Երևանի Կիևյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:

«Կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջկա վիճակը գնահատվում է կայուն-ծանր, դեռևս անկանխատեսելի է: Նա ստանում է բազմապրոֆիլ բուժում, գտնվում է արհեսատական շնչառության  տակ՝ դեղորայքային քնի մեջ»,- նշեց Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

Լիդա Եղիազարյան

Понравилась статья? Поделиться с друзьями: