«Թուրքիան արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է». Կարպիս Փաշոյան

«Թուրքիան արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է». Կարպիս Փաշոյան

 

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ աշխարհը հասկանա, որ այդ պետությունը՝ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Միջազգային խուլիգան, որը շրջանցում է բոլոր կարմիր գծերը։
Վերջին հինգ տարիներին Թուրքիան արդեն իսկ հասցրել է ներխուժել Սիրիա, Իրաք, Լիբիա, տարածքային պահանջներ է ներկայացրել հարևան գրեթե բոլոր պետություններին, կոնֆլիկտի մեջ է հայտնվել Կիպրոսի և Հունաստանի հետ։ Իսկ հիմա էլ պատերազմում է Արցախի ինքնորոշված ժողովրդի դեմ։
Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ Օսմանյան կայսրության պատրանքներով ապրող բռնապետի չեզոքացումը դառնա տարածաշրջանային անվտանգության թիվ մեկ հրամայականը»:

Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ աշխարհը հասկանա, որ այդ պետությունը Թայիփ Էրդողանի գլխավորությամբ արդի աշխարհի ամենամեծ…

Опубликовано Կարպիս Փաշոյան Воскресенье, 27 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: