Էլիտար զորամասի հետքերով․ պաշտոնյա է ազատվել աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանից բացի պաշտոնից ազատվել է նաեւ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասի կամ, այսպես ասած, էլիտար զորամասի բարոյահոգեբանական վարչության պետը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին վերոնշյալ զորամասում մահացել էր զինծառայող Վահրամ Ավագյանը: Գործով 3 անձ կալանավորվել է, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին նաեւ Մկրտչյանի համածառայակիցներ Խաչիկ Գասպարյանը եւ Սպարտակ Ավետիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Понравилась статья? Поделиться с друзьями: