Երբեք չմոռանաք այս բառերը, որ հիմա ասելու եմ ձեզ

Լիլիթ Մաթևոսյանը գրել է․

Ինչպես արդեն գիտեք կատարվել է աննակարագրելի ցավալի մի դեպք։ Սիրելի հայեր, խնդրում եմ կարդալ մինչև վերջ ու եթե համաձայն լինեք, ապա դուք էլ ձեր հերթին տարածեք այս միտքը:

Օրեր առաջ կատարվածը իրար խառնեց ողջ համացանցը: Մարեց մի մեծ ընտանիքի ջերմ օջախ, որի հետևանքներն ու ցավն անբացատրելի են։ Լուսավոր մի ընտանիք, թողեց երկրային կյանքի ուղին ու հայտնվեց երկնքում:

Մարված օջախի անդամները՝ հանրությանը հայտնի դերասանների ընտանիքից էինք, ինչն էլ էլ, թերևս, ավելի մեծ աղմուկի պատճառ դարձավ:

Մի կողմից, որ երիտասարդ ընտանիք, երեխաներ, մյուս կողմից՝ հայտնի ընտանիքի անդամներ:

Այս երկու գործոնները, թերևս, պատճառ դարձան, որ համացանցը մի քանի օր շարունակ լցվի վերոնշյալ դեպքի լուրերով, սակայն ամենագլխավորն այստեղ այն է, որ յուրաքանչյուր շաբաթ, կամ օր ականատես ենք լինում նմանատիպ վթարների:

Այս դեպքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ ոչ մի դեպքում չի կարելի՝ թեկուզ մի բաժակ ալկոհոլ օգտագործած վիճակով նստել ղեկին, չի կարելի արագ վարել, չի կարելի վազանց կատարել, երբ անգամ չնչին վտանգ կա:

Ասում եմ չի կարելի, բայց երևի թե սխալ բառ եմ օգտագործում։ Պետք է ասել՝ քրեապես դատապարտելի է մի բաժակ խմած ղեկին նստել, արագ վարել, անհիմն վազանցներն ու ճանապարհատրանսպորտային կանոններին չհետևելը:

Խմած վարորդը, սահմանվածից արագ վարող վարորդը, պոտենցիալ մար դաս պան ներն են ու դրանց ոչ թե պետք է տուգանել, կամ զրկել վարորական իրավունքից, այլ մինիմում 3 տարով դատել:

Ոչ մի այլ օրենք, ոչ մի տուգանք էլ չի օգնի։ Միակ լուծումը, թերևս, բանտ շպրտնելն է էտ մարդկանց, ովքեր խաղում են ոչ միայն իրենց, այլև ուրիշների կյանքի հետ:

Պարոն Մարության ջան, իսկ Ձեզ ու Ձեր կնոջը մաղթում եմ համբերություն ու խնդրում, որ ամուր լինենք։ Հիշեք, որ Աստված այժմ նրանց ավելի է մոտ, քան մեզ:

Հենց հիմա, Անպայման լսեք իմ խոսքը։ Երբեք չմոռանաք այս բառերը, որ հիմա ասելու եմ ձեզ:

Կյանքը շատ կարճ է անիմաստ արկածախնդրությունների համար, գիտակցեք, որ կյանքը մեկ անգամ է տրվում և սա թող ևս մեկ դաս լինի բոլորիս համար։

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: