Ելնելով անվտանգությունից այսօր Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու

Ելնելով անվտանգությունից վաղը Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։ Այս մասին նշված է Դալմա Գարդեն մոլի տարածած հաղորդագրության մեջ։

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։

Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։

Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։

Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։

Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: