Գերիներն ավելի շատ են. Ծնողների պնդմամբ՝ նրանց թիվը կարող է հասնել մինչև 500-ի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենց տեղեկություններով՝ ադրբեջանական բանտերում պահվում են 79 ՀՀ քաղաքացիներ: Սակայն ծնողները պնդում են, որ մեր գերիների թիվն անհամեմատ ավելի մեծ է և կարող է հասնել մինչև 500-ի:

Գերիների հարազատները այդ թիվը հայտնել են վարչապետին՝ պնդելով, որ Հայաստանի կառավարությունը ավելի գործուն միջոցներ պետք է ձեռնարկի գերիների հայտնաբերման և հայրենիք վերադարձնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: