Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում

«Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ, ապրելու գումար չունեմ». Սարգիս Գրիգորյան

Tert.am Life-ը գրում է․ Ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները երեկ կրկին ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց`պարետ Տիգրան Ավինյանին խնդրելով իրենց ոլորտի մարդկանց թույլ տալ աշխատել: Դերասան Սարգիս Գրիգորյանը մասնակցել էր նախորդ ակցիային, նույնիսկ, բերման ենթարկվել, սակայն այս անգամ նա ակցիային ներկա չէր:

Tert.am Life-ը կապ հաստատեց նրա հետ`պարզելու, թե ինչու չի մասնակցել ցույցին:

Սարգսի խոսքով`տեղյակ չի եղել, որ ակցիա է կազմակերպվում, եթե նույնիսկ իմանար, չէր գնա: «Իմ ասածները չեն լսում, բերման են ենթարկում, չեն հասկանում ինձ, թքած ունեն իմ պահանջների վրա, ուրեմն` ինչո՞ւ գնամ, որ նորի՞ց բերման ենթարկեն. դրանից չեմ վախենում, ուղղակի օրս է կորչում: Դրա փոխարեն ծառերս կջրեմ, իմ հարազատ մարդկանց հետ ժամանակ կանցկացնեմ:

Իմ դիրքորոշումը չի փոխվել, նույնն է՝ երկու ամիս հետո վիճակն ավելի վատ է լինելու: Օգոստոսից հետո կառավարությունը մեր ոլորտի մարդկանց պահելու բեռը պիտի տանի մինչև ապրիլ: Իմ ոլորտի ծանոթներից շատերը երեկոյան խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում երեխաներին պահել»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями: