«Այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ». Արսեն Թորոսյանը՝ ՌԴ դեսպանին

«Այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ». Արսեն Թորոսյանը՝ ՌԴ դեսպանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները:
Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը:
«Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Суббота, 17 октября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: