Ամբողջ մայիսի ընթացքում ինչ եղանակ է սպասվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում են հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման՝ հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում’ +8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է` երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C:
Չնայած ջերմաստիճանային ֆոնն ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C:

Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ.Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C, լեռնային շրջաններում` +10…+12°C:

Սյունիքի հովտային շրջաններում +17…+20°C, նախալեռնային շրջաններում` +11…+12°C:

Понравилась статья? Поделиться с друзьями: