Ահազանգ ԶԼՄ ներկայացուցիչներից. «Մարդիկ, խցկված «Գազել»-ների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով»

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված Գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով: Այսպիսի արտակարգ դրություն։
Ոստիկանությունն էլ ձայնային ազդանշանները միացրած գնում գալիս է:
Իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճել է: Հաստատված 266 դեպք կա»:

Գրառում է կատարել նաև լրագրող Վաչիկ Գրիգորյանը․«Մարզային տրանսպորտն աշխատում է, ոստիկան չկա փողոցներում, որևէ հսկողություն չի սահմանվում, քաղաքացիների տեղաշարժը որևէ կերպ չի սահմանափակվում:

Ճիշտ է, այդ որոշումն իմ վրա չի տարածվում, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը չի սահմանափակվում և անգամ ձևաթղթի կարիք չկա, բայց հասկանալու համար, թե ես ով եմ, նախ պետք է ինձ հարցնել այդ մասին:

Տպավորություն ունեմ, որ ոստիկանությունն ինքնամեկուսացվել է, և երեկվա որոշմամբ սահմանափակվել է միայն ոստիկանների տեղաշարժը»:

Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով:…

Опубликовано Арменуи Варданян Вторник, 24 марта 2020 г.

Մարզային տրանսպորտն աշխատում է, ոստիկան չկա փողոցներում, որևէ հսկողություն չի սահմանվում, քաղաքացիների տեղաշարժը որևէ…

Опубликовано Վաչիկ Գրիգորյան Вторник, 24 марта 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: