«Ադրբեջանը տեղեկացնում է միջազգային հանրությանը, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի». ռազմագետ

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դիմել է միջազգային հանրությանը։ Ըստ այդ հայտարարության, Ադրբեջանը տեղեկացնում է միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթով բերել է այն «արգումենտները», որոնք հենց ինքն է արդեն մեկ ամիս ֆեյք լրատվությամբ հետևողականորեն տարածում։
Երկարաշունչ հայտարարության մեջ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մեր կողմից որդեգրած նոր ազգային անվտանգության ռազմավարության վրա։
Այս գերատեսչության հայտարարությունն ինձ համար շատ ավելի նման էր հենց իրենց կողմից պատերազմ սկսելու, այսպես ասած, իրավական կողմը պահելու քայլ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով դիմել է միջազգային հանրությանը։ Ըստ այդ հայտարարության, Ադրբեջանը…

Опубликовано Կարեն Հովհաննիսյան Четверг, 24 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: