Պելմենիի պատրաստման լավագույն տարբերակը. ինչպես անել, որ պելմենիները չքանդվեն և կպչեն

Առաջարկում ենք պատրաստել պելմենին այս բաղադրատոմսով: Պելմենիները ստացվում են չափազանց համեղ, իսկ կարևորն այն է, որ չեն քանդվում և իրար չեն կպչում:

Картинки по запросу պելմենի

Անհրաժեշտ բաղադրիչները.

  • Ալյուր — 1 կգ․
  • Միս — 500 գր․
  • Սոխ -1 գլուխ
  • Ձու — 1-2 հ․
  • Կանաչիներ թարմ՝ սամիթ, համեմ
  • Կարագ և ձիթայուղ
  • Աղ և պղպեղ
  • Դափնու տերև
  • Գոլ ջուր — 400-500 գր․

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը լցնել խորը տարայի մեջ, վրան 2 թ․ գդ աղ լցնել, մեջտեղում փոսիկ անել և գոլ ջուր լցնել կենտրոնում (200 գրամանոց բաժակով 2 բաժակ), ձեռքով սկսում եք խառնել զանգվածը՝ ընթացքում ըստ անհրաժեշտության ալյուր կամ ջուր ավելացնելով։ Այնքան եք խառնում, որպեսզի ստացվի ահա այսպիսի խմորի զանգված, որը հեշտությամբ առանց մատներին կպչելու գնդիկների կկարողանաք վերածել,
  • Ահա այս մեծության գնդեր պատրաստելուց հետո, հարկավոր է խմորի վրա սրբիչ կամ խոհանոցային ցելոֆան քաշել, որպեսզի կեղև չկապի գնդերի վրա, դրանք պետք է թողնել մոտ 15-20 րոպե հանգստանալու համար,
  • Այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել միջուկը նախապատրաստելու համար,
  • Սոխը քերիչով անցկացնել կամ մսի հետ աղալ,
  • Կանաչիներ մանր կտրատել, եթե թարմ չունեք ձեռքի տակ կարելի է նաև օգտագործել չորացրած կամ սառեցրած տարբերակով,
  • Միսը հարկավոր է երկու անգամ անցկացնել մսաղացով, որպեսզի այն հնարավորինս լուծված զանգվածի նմանվի,
  • Վրան ավելացնում ենք սոխը, կանաչին, ձուն,
  • Աղ և պղպեղ ենք անում և մեր դեպքում ձեռքով ենք խառնում, որպեսզի լավ միաձուլվեն բաղադրիչները և իհարկե, տնային տնտեսուհու ձեռքը ուտելիքին կպնելուց ուտեստին փոխանցվում է նրա ողջ սերն ու ջերմություն,

Картинки по запросу պելմենի

  • Այժմ խմորը բացելուց հետո վերցնում ենք պելմենի պատրաստելու սարքը, վրան լավ ալյուր անում, որի վրա էլ փռում ենք նախապես բացված խմորը,
  • Թեյի գդալով փոսիկներում միս ենք դնում գնդիկներով,
  • Վրայից նոր խմորի շերտ ենք դնում, կարելի է նորից ալյուր ցանել և գրդնակում ենք,
  • Կտրատված պելմենիի հատիկները եփելու համար գազօջախի վրա դրված կաթսայով եռացող ջրին ավելացնում ենք դափնու տերևներ, աղ և սև պղպեղ և պելմենիները լցնում այդ ջրի մեջ,
  • Փոքրիկ գաղտնիք, որպեսզի պիլմենիները չկպնեն իրար կամ չքանդվեն այս ջրի մեջ նաև ձիթայուղ ենք մի փոքր ավելացնում,
  • Մոտ 5-7 եփելուց հետո հանում ենք եփված պելմենիները ջրից,
  • Մատուցելիս վրան սև պղպեղ ենք ցանում և կարագ ավելացնում, որը կարող եք փոխարինել թթվասերով կամ մածունով։

Похожее изображение

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: