Հաշված բաղադրիչներից պատրաստվող պարզ, համեղ, օգտակար ու շատ ախորժելի թխվածքաբլիթ

Համեղ, շերտատվող, օդային տնական թխվածքաբլիթ, որ ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Պատրաստվում է շատ արագ՝ առանց բարդ գործողությունների։

Такого печенья из творога много не бывает! Быстрое и слоистое! - interesno.win

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաթնաշոռ՝ 200գ
  • կարագ՝ 100 գ
  • շաքարավազ՝  2 ճ․գ․
  • ալյուր՝ 180 գ
  • աղ՝ 1/3 թ․գ․
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել կաթնաշոռը, եթե այն հատիկավոր է, տրորել պատառաքաղով։

Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, շաքարավազը, մի քիչ վանիլին, փխրեցուցիչը, աղը և խառնել։

Լցնել նաև մաղած ալյուրը։ Խմորը դնել տոպրակի մեջ և 30-40 րոպեով ուղարկել սառնարանը։ Հանել և բաժանել 3 մասի։

Յուրաքանչյուրը եռանկյունաձև գրտնակել։

Դնել մի շերտը, մակերեսին շաքարավազ շաղ տալ՝ մոտ 1թ․գ․, դնել մյուս եռանկյունը, նորից շաքարավազ լցնել և ծածկել խմորի երրորդ շերտով։ Թեթևակի գրտնակել։ Վերջին շերտի վրա նույնպես շաքարավազ լցնել ու կտրատել ուղղանկյունների։

Этого печенья из творога много не бывает, исчезает мгновенно! Быстрое и слоистое! - Всем учителям

Տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ, թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 210  ջերմաստիճանի ներքո, 10-15 րոպե։

Этого печенья из творога много не бывает, исчезает МГНОВЕННО! Быстрое и слоистое! | Пикабу

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: