Թխվածքաբլիթ «Նապոլեոն»՝ շերտավոր թխվածքաբլիթի ամենապարզ բաղադրատոմսը… այն սիրում են բոլորը. անթերի թխվածք

Թխվածքաբլիթն ուղղակի անթերի է ստացվում. խրթխրթան, շերտավոր, չափավոր քաղցր, պատրաստվում է ամենապարզ բաղադրիչներից: Կարևորը՝ նախապես ջեռոցը լավ տաքացնելն է ու թխվածքաբլիթը շատ չչորացնելը:

Вкусное печенье Сахарное. Быстро, просто, вкусно! - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ալյուր՝ 220 գ
  • կարագ՝ սառած վիճակում՝ 170 գ
  • սառցե ջուր՝ 70 մլ
  • քացախ  9 %՝  0.5 ճ.գ.
  • շաքարավազ՝ 75գ

ПЕЧЕНЬЕ "НАПОЛЕОН" Простейший РЕЦЕПТ СЛОЕНОГО Печенья! ЕГО Любят ВСЕ! Идеальная ВЫПЕЧКА к ЧАЮ - YouTube

Պատրաստման եղանակ.

Մաղել ալյուրը և խառնել խորոնարդիկների կտրատած կամ քերած սառը կարագի հետ:

Խառնել այնքան, որ զանգվածը վերածվի փշուրի:

Ավելացնել քացախն ու ջուրը և շարունակել հունցել:

Խմորը պիտի ստացվի փափուկ, բայց ոչ կպչուն, այնպես որ ուշադիր եղեք օգտագործվող ջրի քանակին, որպեսզի շատ չլցնեք:

Խմորը փաթաթել տոպրակով և 40 րոպեով ուղարկել սառնարանը:

Ալյուրոտ սեղանի վրա գրտնակել խմորը՝ ստանալով 5մմ հաստությամբ շերտ:

Շաքարավազ լցնել և խմորը ծալել մեջտեողից, գրտնակել, ծալել ու նորից գրտնակել:

Ալյուր շաղ տալ ու նորից գրտնակելով՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալ, էլի գրտնակել ու ծալել:

Կրկնել ողջ պրոցեդուրան ևս մի անգամ:

Վերջում 8մմ հաստությամբ գրտնակել, գեղեցիկ կտրատել ու դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ:

Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝  15 – 20 րոպե:

Երբ թխվածքաբլիթները սառեն, շաքարի փոշի ցանել:

ПЕЧЕНЬЕ "НАПОЛЕОН" Простейший РЕЦЕПТ СЛОЕНОГО Печенья! ЕГО Любят ВСЕ! Идеальная ВЫПЕЧКА к ЧАЮ - YouTube

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: