Ամեն շաբաթ պատրաստում եմ սա ընտանիքիս համար․ խրթխրթան և համեղ եղջյուրիկներ, որոնք ուղղակի հալվում են բերանում

Խրթխրթան և համեղ եղջյուրիկները բոլորիս մոտ մանկության հուշեր են արթնացնում։

Այսօր եղջյուրիկների մի շատ համեղ ստացվող բաղադրատոմս ենք առաջարկում, որտեղ բացի մեզ համար սովորական բաղադրիչներից, նաև խոզաճարպ կա, ինչը էլ ավելի փափուկ է դարձնում խմորը, բացի այդ, այն չի վախենում բարձր ջերմաստիճաններից և քաղցկեղածին նյութեր չի արտադրում։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 140 գրամ կարագ
  • 60 գրամ խոզաճարպ
  • 400 գրամ ալյուր
  • 100 գրամ թթվասեր
  • 100 մլ կաթ
  • 2 ձվի դեղնուց
  • 1 ճ․գ․ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

1. Խոզաճարպն ու կարագը 1,5 ժամով դրեք սառցախցիկը։

2. Սառելուց հետո խորանարդիկներով կտրատեք և խառնեք ալյուրի հետ, այնպես որ փշուրի վերածվեն։

3. Առանձին ամանի մեջ խառնեք թթվասերը, կաթը, դեղնուցները և լիմոնի հյութը, ավելացրեք ալյուրին և խմոր հունցեք։

4. Խմորը մեկ ժամով դրեք սառնարանը։ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճան։

5. Խմորը 6 մասի բաժանեք։ Յուրաքանրյուրը շրջանաձև բացեք և սեկտորների բաժանեք, ինչպես պատկերված է նկարում։

6. Դանակով ամեն մի կտորի վրա դրեք միջուկը, հարմար է օրինակ՝ ջեմը և փաթաթեք, ինչպես ցույց է տրված նկարում։

7. Բոլոր եղջյուրիկները պոչի հատվածը դեպի ներքև շարեք յուղաթուղթ փռած տապակի մեջ։

8. Թխեք 180 աստիճանի տակ 18 րոպե։

9. Պատրաստի եղջյուրիկների վրա շաքարի փոշի ցանեք։

Понравилась статья? Поделиться с друзьями: