7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում ադրբեջանցի զինվորականներն են․․ Բա սադրանք չի՞ սա․ Արման Թաթոյան

«Կին ու երեխա անցնում են իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են․ սա ձեզ համար բավարար չի՞ սադրանք համարելը: Ինձ համար բավարար է անգամ, եթե բերել են, իրենց «բարի գալուստ» գրառումով ցուցանակը դրել են։

Ինչի՞ են բերել «բարի գալուստ Ադրբեջան» դրել, մի հատ էլ Հայաստանի տարածքը, Զանգեզուրի մասերը ներկայացրել Ադրբեջան»,- այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ 7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են.

«Բա սադրանք չի՞ սա… մեր խաղաղ բնակիչների հոգեական վիճակի վրա չի ազդո՞ւմ, ազդում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: