Սրանից հետո կլսեք միայն իմ երգերը. Նունեն Եսայանը՝ Փարիզի մենահամերգի տեղեկության մասին

Սրանից հետո կլսեք միայն իմ երգերը։ Մի քանի օր է ինչ ֆեյսբուք սոցալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ անհայտ պատճառներով  չեղարկվել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունեն Եսայանի՝ Փարիզում կայանալիք մենահամերգը:

ArmDay.am-ը փորձեց տեղեկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալ Նունեն Եսայանից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր վերջին հարցազրույցից հետո որոշել է ընդհանարպես չխոսել:

«Ես հիմա ոչինչ չեմ ասի, միայն կասեմ, որ ոչ մեկի ոչ մի բան չեմ ասելու: Դուք սրանից հետո կլսեք միայն իմ երգերը, եթե համերգներ լինի՝ գովազդները»,- ասաց նա:

Նունե Եսայանը նաև փոխանցեց, որ եթե ասելիք ունենա այն իր երկրպագուներին կտեղեկացինի սոցիալական ցաների միջոցով:

Հիշեցնենք, որ Նունեն Եսայանն այն արվեստագետների ցանկում է, որոնք ստորագրել են երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքը փոխելու համար:

Աղբյուր՝ armday.am

Понравилась статья? Поделиться с друзьями: