Մոսկվայից վերադարձող Օնիկ Գասպարյանի հռհռոցը հունից հանել է ինքնաթիռի ուղևորներին

Մեր տեղեկություններով ապրիլի 3 Մոսկվայից Երևան վերադարձող ինքնաթիռի բիզնես սրահում  է եղել  նաև ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը,  ով բարձր տոնայնությամբ պատմություններ է պատմել կողքի ողևորներին ու բարձր հռհռացել է:

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նման պահվածքը հարուցել է ինքնաթիռի մյուս ուղևորների զայրույթն ու վրդովմունքը։ Ուղևորներից մի քանիսի մոտ անգամ ցանկություն է առաջացել ֆիզիկապես փակել Օնիկ Գասպարյանի բերանն ու ամոթանք տալ վերջինիս։

Չէ որ հենց Օնիկ Գասպարյանն էր պատերազմի օրերին ԶՈՒ ԳՇ պետը, իսկ ամիսներ անց մոռանալով, որ պատերազմի պարտության պատասխանատությունը նաև ինքն է կրում, քաղաքական հայտ ներկայացրեց՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

Թվում էր, թե Գասպարյան Օնիկը պետք է օժտված լիներ բարձր գիտակցությամբ ու հասկանար, որ գոնե հասարակական վայրերում պետք չէ սեփական էմոցիաներին ազատություն տալ, բայց արի ու տես, որ ոչ։  Մեկը չկար հարցներ՝ «Օնի՛կ, բերանդ ինչի՞ վրա ես բացել»։

Понравилась статья? Поделиться с друзьями: