Մի բազմազավակ կին է լինում… հոգնում է, տրտնջում… ընտանիքը շատ աղքատ է ապրում…

Այս առակը շատ կանանց կօգնի հասկանալ, թե ինչպես լինել երջանիկ, հանգստացած և չբարկանալ երեխաների վրա:

Մի ընտանիքում կային շատ երեխաներ և մեծ ֆինանսական դժվարություններ: Խեղճ կինը ստիպված էր առավոտից գիշեր, գրեթե 24 ժամ աշխատել՝ եփել, լվանալ, մաքրել, երեխաներին ճլոտի տալ, բարկանալ ու անվերջ գանգատվել կյանքից:

Սակայն օրերից մի օր նա ուժասպառ եղած գնաց իմաստուն ծերունու մոտ, որ խորհուրդ հարցնի. ինչպե՞ս երեխաների համար լավ մայրիկ լինել:

Տուն վերադառնալիս կինն ընկել էր մտքերի մեջ: Այդ օրվանից նա կարծես այլ մարդ դարձավ: Գումար տանը չավելացավ, երեխաներն էլ ավելի խելոք ու լսող չէին դարձել: Բայց մայրիկն այլևս չէր գոռում, չէր բարկանում, հաճախ ժպտում էր ու շոյում երեխաներին: Շաբաթական 1 անգամ նա գնում էր շուկա, իսկ տուն վերադառնալով՝ փակվում սենյակում:

Երեխաներին տանջում էր հետաքրքրասիրությունը. տեսնես մայրիկն ինչ է անում: Մի օր նրանք չդիմացան ու խախտեցին մոր խոսքը՝ ի վերջո բացելով սենյակի դուռը: Ու տեսան, որ մայրիկը թեյ է խմում ու կոնֆետ ուտում:

Մայրիկ, ինչպե՞ս կարող էիր… առանց մեզ կոնֆետ ես ուտում…

Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ նշված հասցեում չեն եղել. ՍԱՊԾ | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Երեխաներ, լուռ: Ես ձեզ համար բարի մայրիկ եմ պատրաստում:

Այնպես որ, հիշեք. որպեսզի ուրիշներին նվիրեք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է նախապատրաստվել: Որպեսզի երեխաներն ու ամուսինը երջանիկ լինեն, նախ և առաջ պիտի երջանիկ լինի մայրիկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: