Մեր ամառանոցում տեսախցիկ տեղադրեցինք… մի լավ ծիծաղեցի, բայց և բարկացա, երբ տեսա՝ թե մեր հարևանուհին ինչ է անում մեր բացակայության ընթացքում

Մեր բազմաթիվ հարևաններից լսելով գողության վերաբերյալ դեպքերի մասին՝ ամուսինս որոշեց ամառանոցում տեսախցիկ տեղադրել: Չնայած, որ ինձ դա անիմաստ բան թվաց, միևնույնն է, համաձայնվեցի:

Մասնագետները տեղադրեցին տեսախցիները տան դիմացի ծածկի տակ: Արդյունքում կարող ենք հեռախոսով տեսնել, թե ինչ է կատարվում մեր տան մոտ և հողամասում:

Поставили камеру на даче. Долго смеялись, узнав, что соседка делает в огороде в наше отсутствие

Տեսախցիկի տեղադրման աշխատանքները կատարեցինք երեկոյան, և հարևաններից ոչ մեկ չտեսավ, թե ինչ է կատարվում: Իսկ մենք ոչ մեկին չասացինք: Իսկ ինչի՞ համար: Մեր տունն է, ինչ ուզում՝ անում ենք:

Միայն մի քանի օրից հիշեցինք տեսախցիկի մասին: Որոշեցինք հեռախոսով միացնել հավելվածը ու տեսնել՝ ինչ է կատարվել մեր բացակայության ընթացքում: Հենց առաջին րոպեին ես ու ամուսինս քիչ էր մնում ուշաթափվեինք ծիծաղից:

Պարզվեց, որ քանի դեռ քաղաքում ենք, մեր բակ կանոնավոր կերպով գալիս է մեր հարևանուհին: Դրա մասին էին վկայում մի քանի օրվա տեսագրությունները: Ընդ որում նա իրեն այնքան ազատ էր զգում, կարծես սեփական հողամասում է գտնվում: Նա մտնում էր միայն վաղ առավոտյան և ուշ երեկոյան, երևի, որ պատահաբար չգնայինք և բռնեցնեինք հետաքրքիր գործի վրա:

Հետո նա կաթսան ձեռքին պտտվում էր, քաղում հատապտուղներ, միրգ, կանաչի… Ու ամեն ինչից քիչ-քիչ, որ ակնհայտ չլինի: Ու եթե չլիներ տեսախցիկը, այդպես էլ չէի նկատի, որ բերք է պակասում:

Հետո մեր հարևանուհին, ում մինչ այդ պահը նորմալ ու շնորքով կին էի համարում, զանգում էր ինչ-որ մեկին ու սկսում տեսազանգով ցույց տալ շուրջը. մեր այգին, ծառերը, տունը: Չգիտեմ՝ ինչ էր խոսում, քանի որ տեսախցիկը չի ձայնագրում:

Камера показала, что вытворяет соседка в нашем огороде в наше отсутствие

Ոչ, ես չեմ ափսոսում մի քանի կապ կանաչին կամ բալը, բայց չէ որ այդ ամենը իրեն չէ: Երևի իզուր չէ, որ պարսպապատել ենք մեր հողամասը: Ու գիտե՞ք, թե նա որտեղից է մտնում մեր հողամաս. պարիսպի ամենավերջում փոքր ցանց կա, նա բացում է, ներս մտնում, իսկ հետո դնում այն տեղը:

Եթե նա մոտենար, ասեր, որ ունի բանջարեղենի կարիք, ես հաստատ չէի մերժի նրան, թույլ կտայի վերցնել, հատկապես, որ միայնակ կին է: Բայց ինձ համար սա անընդունելի է:

Երեկ խոսեցինք հետը, ասացինք, որ գիտենք ամեն ինչ: Նա ամաչեց ու գնաց: Տեսնենք, թե իրեն ինչպես կդրսևորի:

Понравилась статья? Поделиться с друзьями: