Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյանը Գաղտնի Նշանադրվել Են

Հեռուստասերիալների նկարահանման հրապարակում դերասանները ոչ միայն ընկերանում, այլև երբեմն դառնում են կյանքի ընկերներ: Հայկական հեռուստասերիալներից նման տասնյակ դեպքեր կարելի է հիշել:

Հերթական զույգն էլ կարծես ձևավորվել է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ հանդես եկող դերասաններ Մարիամ Ադամյանի և Միկա Ղափլանյանի սիրավեպի մասին վաղուց էին շշուկներ պտտվում:

Զույգին մոտ կագնած աղբյուրը հայտնում է, որ զույգը վերջերս նշանադրվել է:

Լուրը ստուգելու համար կապվեցինք հենց դերասանուհու հետ: BlogNews.am կայքի հետ զրույցում Մաիամը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց լուրը:

«Եթե նկատել եք, ես և Միկան չենք խոսում մեր անձնականի մասին, չենք սիրում հանրայնացնել անձնականը»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями: