Եթե ժամանակի հետ նկատում եք, որ դեմքին առաջանում են մանր կնճիռներ, մնում են հոգնածության հետքեր, առաջարկում ենք միջոց, որը կձգի ձեր մաշկը։
Այս հիանալի դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ ակտիվ բաղադրիչ։
Արդյունքը շատ արագ է նկատելի լինում, բացի այդ, դիմակը խնայում է ձեր գումարը և օգնում խուսափել բոլոր հնարավոր տհաճ հետևանքներից, որ կարող էին լինել քսուքների քիմիական տարրերի ազդեցությունից։
Անհրաժեշտ է․
- 1/2 բաժակ կտավատի սերմ
- ջուր
Ինչպես պատրաստել դիմակը․
Ամեն ինչ չափազանց պարզ է։
Սկզբում 1 բաժակ ջուր լցնել փոքր կաթսայի մեջ և դնել կրակին։ Ավելացնել կտավատի սերմ և խառնել, մինչ ջուրը կսկսի եռալ։ Ջրի եռալուց 2 րոպե հետո ծածկել կաթսան մառլյայով կամ այլ փափուկ կտորով։ Թող այդպես մնա ամբողջ գիշեր, այնուհետև ջրքամել։
Օգտագործելիս բամբակե սկավառակ թաթախել հեղուկի մեջ և մեղմ շարժումներով քսել դեմքի արդեն մաքուր մաշկին։
5-6 րոպեից, երբ հեղուկը դեմքին չորանա, նորից քսել։ Կրկնել 4-5 անգամ։
2 շաբաթից արդյունքը ակնհայտ կլինի։
Եղեք առողջ։