Ինչպես մի քանի րոպեում փայլեցնել գազօջախի վանդակաճաղերը

Գազօջախի վանդակաճաղերը մաքրելը կեղտից և յուղի մնացորդներից՝ բավական քրտնաջան և տհաճ գործ է։ Սակայն այս խորամանկ միջոցի շնորհիվ, ձեր գազօջախը կփայլի՝ առանց հատուկ ջանքեր գործադրելու։

Մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն.

  • Փակվող մեծ տոպրակներ
  • Անուշադրի սպիրտ
  • Փոշեցրիվ սրվակ

Անուշադրի սպիրտը լցրեք փոշեցրիվով սրվակի մեջ։ Աշխատեք լավ օդափոխվող տարածքում։ Անուշադրի սպիրտը առատորեն ցանեք ճաղերի վրա և դրեք տոպրակների մեջ։ Տոպրակները փակեք և սպասեք 10-15 րոպե։ Հետո ձեզ միայն մնում է հանել վանդակները տոպրակներից և սպունգով մաքրել։ Արդյունքը ձեզ իրոք կզարմացնի։

Понравилась статья? Поделиться с друзьями: