«Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա»․ Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը՝ հաջողության հասնելու համար

«Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա»։ Ամերիկացի ճարտարագետ, գործարար, Apple կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Պիքսար ստուդիայի տնօրեն Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը։

1. Չկա մարդ, ով հաջողակ է, երբեք ետ չի կանգնել ու սխալներ թույլ չի տվել: Կան միայն հաջողակ մարդիկ, ովքեր սխալներ են թույլ տվել, բայց հետո փոխել են իրենց պլանները՝ հաշվի առնելով այդ սխալները: Ես այդ մարդկանցից մեկն եմ:

2. Սխալները թույլ չտալը նշանակում է՝ ոչ լիարժեք կյանքով ապրել:
3. Ես այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով գիտի, թե ինչ է նշանակում մեկ տարվա ընթացքում կես միլիարդ դոլար կորցնել: Դա շատ լավ ձևավորում է անհատին:

4. Եթե ձևացնում ես, որ ամեն ինչ քո ձեռքերում է, դա աշխատում է: Ձևացրու, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:

5. Եթե ցանկանում ես նոր ճանապարհով գնալ, պետք է այն ինքդ հարթես:

6. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք այս աշխարհում: Հակառակ դեպքում ինչո՞ւ ենք այստեղ:

7. Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Ամենակարևորը՝ քաջություն ունեցեք ձեր սրտին և ինտուիցիային հետևելու համար: Նրանք գիտեն՝ ինչ ես դու իրականում ցանկանում դառնալ:

8. Գերեզմանոցում ամենահարուստ մարդը լինելն ինձ համար կարևոր չէ: Իրականում կարևոր է միայն քնելիս մտածել, որ դու հրաշալի բան ես արել:

9. Մենք ուտում ենք մթերք, որն աճեցնում են այլ մարդիկ: Մենք հագուստ ենք կրում, որը կարել են այլ մարդիկ: Մենք խոսում ենք լեզուներով, որոնք մտածել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է մարդկությանն օգտակար լինելու ժամանակը:

10. Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք, Հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

11․ Ժամանակը սահմանափակ է, այն մի ծախսեք ուրիշի կյանքով ապրելու վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями: