Երիտասարդը բազե է որսացել և բերման ենթարկվել

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18:50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Երևան-Գյումրի ճանապարհի՝ Հոռոմ գյուղի խաչմերուկից բերման են ենթարկել 26-ամյա երիտասարդի՝ իր վարած «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Գամո» օդաճնշիչ հրացան, իսկ բեռնախցիկում՝ վիրավոր բազե:

Տղամարդը հայտնել է, որ ժամը 16:30-ի սահմաններում թռչունը որսացել է Հոռոմ գյուղի դաշտերում:

Հրացանը վերցվել է, իսկ թռչունը տեղափոխվել՝ անվտանգ վայր։ Նախապատրաստվում են նյութեր։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: