Երբ ժամանակին նման նկար տեսնեի, կմտածեի՝ շի րիմի մոտ նկարվելու կարիք կա՞: Ցա վոք, այսօր ունեմ պատասխանը և դա հետևյալն է… Արմեն Հովհաննիսյանի ՀՈՒԶԻՉ գրառումը

Արմեն Հովհաննիսյանն իր էջում գրել է. Ոչ մեկ, ոչինչ, ոչ մի կենդանի արարած չի կարող տալ այն, ինչ կորցրեց ընտանիքս… ժամանակին, երբ այդպիսի նկար տեսնեի կմտածեի. շիրիմի մոտ նկարվելու կարիք կա՞: Ցա վոք, այսօր ունեմ պատասխանը. երբ անկարող ես ետ բերել

կորցրածդ, անում ես ամեն ինչ, որ հիշես, որ մոտ զգաս, որ աշխարհը ու ամբողջ մարդկությունը հիշի… այդպիսի բան է հերոս որդի, թոռնիկ, զարմիկ, եղբայր, հորեղբայր ունենալը: Այդպիսի դիմագիծ ունի վիշտը: Դու սկսում ես լի զել շի րիմի վրա նստած փոշին, հատ-հատ ընտրել ծաղիկները եւ զգուշորեն զարդարել շի րիմը, դու արցունքներով ես

լվանում շի րմաքարը, դու էնքան կոկիս ես պահում այն, ինչպես տանդ ամենաաչքի ընկնող մասն ու անբաժան դառնում նրանից, ինչպես ամենասիրելի ու գրկող անկյունից: դու ամեն օր մտածում ես՝ էլ ի՞նչ անեմ քեզ համար, բալես: Այսպիսին է վշտի էությունը: Եվ ամեն օր, ամն բացվող լույսի հետ հույսը մարում է, սակայն հանկարծ նորից զարթնում:

քեզ թվում է՝ սարսափ երազ էր: հետո շուրջդ ես նայում, հետո… ու հետո վերադառնում տխուր, դալուկ ու հիվանդ իրականություն… իրականություն, որտեղ յուրաքանչյուր պահ հարց ես տալիս. սի՞րտ, քարի՞ց ես…չես հոգնե՞լ ինձ ճաղերի ետևում պահելուց: ես, որ գերզգայուն եմ, երբ հարցը քրոջս մասին է, էսօր ինձ զգում եմ ոչինչ, ոչ ոք,

մե ղավոր և անկարող…. այսօր ես եմ ցանկանում ասել՝ կներես քուր, ես չկարողացա փոխել իրականությունը… հ. գ. այո, դժ վարանում եմ մարդկանց հետ դեմառդեմ խոսել հույզերիս մասին և գրել անհատական

խոստովանական նամակներ….ինձ համար առավել հեշտ է անել հանրային, անուղղակի ու անհասցե խոստովանություն: Ինձ համար հեշտ է գրական ոճով շարադրել: Ի դեպ, կներեք, թե հոգնեցրել եմ ձեզ…

 

Понравилась статья? Поделиться с друзьями: