Երանի էս օրը… սպասում էինք, թե երբ պետք է աստիճաններից իջնի իմ ԳԱՆՁԸ, որ ամուր գրկեմ և հարյուր պաչ առնեմ

Երանի էս օրը… սպասում էինք, թե երբ պետք է աստիճաններից իջնի իմ ԳԱՆՁԸ, որ ամուր գրկեմ և հարյուր պաչ առնեմ…

Արցախյան պատ երազմի հերոս Մխիթար Գալեյանի Մայրը՝ Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապրելու համար ինձ ուժ էր պետք և այդ ուժը իմ ընտանիքն էր, սակայն ոչ կիսատ, կիսատ ենք առանց քեզ Միխս, ապրում ենք այժմ չապրելուն

հավասար, կարոտում ենք քեզ ։ Երանի էս օրը, հերթական եռօրյա արձակուրդ։ Հենց զգում էինք,որ էլ չենք դիմանում, առավոտյան ճանապարհվում էինք Արցախ, Հադրութ։ Այդ երկար ճսնապարհն այնքան

հանգիստ էինք անցնում, որ չէինք էլ զգում, թե ինչպես հասանք Հադրութ և կանգնեցինք զո րամասի դիմաց, սպասում թե երբ պետք է աստիճաններից իջնի իմ ԳԱՆՁԸ, որ ամուր գրկեմ և հարյուր պաչ առնեմ։ Չգիտեմ էս ինչ կատարվեց, չեմ ցանկանում հավատալ, որ էլ չեմ գրկելու քեզ Միխս։

Понравилась статья? Поделиться с друзьями: