Եվա Բաղդասարյանի 25-ամյակի խնջույքը, հյուրերն ու անանուն նվերները

Եվա Բաղդասարյան

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյանի 25-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել, որին, իր խոսքով, ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:

Tert.am Life-ը լուսանկարել է Եվա Բաղդասարյանի 25-ամյակի հետաքրքիր դրվագներն ու հոբելյարի հետ զրուցել ձեռքբերումների, երազանքի ու օրը մեծ շուքով չնշելու որոշման մասին:

«Որոշել էի այս տարի տարբերվող տարեդարձ ունենալ և ընկերուհուս հետ մեկնել Եգիպտոս, սակայն առաջարկ ստացա այս օրերին նկարահանվել հնդիկ երգչի տեսահոլովակում: Նկարահանումները նոյեմբերի 27-ին էին և այսօր: Մեխանիկորեն այնպես ստացվեց, որ ծննդյանս օրը մնացի Հայաստանում»,- ասաց Եվան:

Եվա Բաղդասարյան

Դերասանուհին նկատեց, որ սովորաբար ավելի մեծ խնջույքներ է կազմակերպել տարեդարձերի առթիվ, թվում էր՝ 25-ամյակն ավելի մեծ շուքով պետք է նշի, բայց ճիշտ հակառակն է ստացվել: Նա միայն աղջիկների է հրավիրել հավաքույթին՝ ընկերուհիներին, մայրիկին ու քույրիկին:

Եվայի հյուրերի թվում են եղել դերասանուհի Անատի Սաքանյանն ու մոդել Սոնա Դանիելյանը: «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի նրա գործընկերներ ներկա չեն եղել խնջույքին. «Գործընկերներս նկարահանումների էին, բացի այդ, եթե հրավիրեի, պետք է բոլորին հրավիրեի: Ես որոշել էի միայն աղջիկների հրավիրել և շատ նեղ շրջանակում հավաքույթ կազմակերպել: Ավելի շատ ոչ թե ծնունդս էի նշում, այլ մտերիմներիս հավաքել էի միասին ուրախանալու»:

Եվա Բաղդասարյան

Անդրադառնալով իր նվերիներին՝ Եվան ասաց, որ դրանք բազմազան էին, որևէ մեկն առանձնացնել չի կարող, սակայն կեսգիշերից իրեն ծաղիկներ, խաղալիքներ ու օծանելիքներ են ուղարկել: Ըստ դերասանուհու՝ օրվա ընթացքում անանուն ծաղիկներ էլ է նվեր ստացել: Կեսգիշերին Եվային անակնկալ չեն մատուցել, քանի որ, նրա խոսքով, ոչ ոք չի իմացել իր տեղը: «12-ին ընկերուհուս հետ գնացել էինք այնպիսի տեղ, որտեղ միայն մենք ու մտերիմները կլինեն: Ոչ ոք չգիտեր որտեղ ենք, որ անակնկալ մատուցեր»,- ասաց նա:

Ըստ Եվայի՝ տարեդարձն իր համար լավ առիթ է տարին ամփոփելու համար: Երիտասարդ դերասանուհին համարում է, որ իր կյանքի 25 տարվա ընթացքում հասցրել է շատ ձեռքբերումներ ունենալ:

Եվա Բաղդասարյան

«Ես տարեցտարի աճում եմ կարիերայում, որպես աղջիկ, կին՝ ավելի հասուն եմ դառնում, հիմա ունեմ ավելի մեծ շրջապատ, բայց և մաղում եմ մարդկանց, որոնք չպետք է լինեն իմ կողքին: Ծնունդիցս հետո միշտ գնում եմ  տուն և ամփոփում տարիս, հաջորդ առավոտը սկսում եմ որպես նոր Եվա՝ ավելի հասուն մտածելակերպով»,- ասաց նա:

Տորթի մոմելը փչելիս Եվան հատուկ երազանք չի մտապահում, սակայն իր մեծ երազանքը գաղտնի չի պահում: «Իմ ցանկությունն է, որ մտերիմներիս կյանքում ամեն բան լավ լինի, նրանք միշտ իր կողքիս լինեն, առհասարակ, շրջապատված լինեմ լավ մարդկանցով»,- ասաց նա:

Եվա Բաղդասարյան

Աղբյուր՝ tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями: