Ես 47 տարեկան եմ, բայց այնպիսի զգացողություն է, որ 74 եմ… ուզում եմ թոշակի անցնել

Համացանցում հաճախ եմ կարդում այն մասին, որ կանայք՝ հասնելով 43-45 տարեկանի, սկսում են նոր գիտելիքներ ստանալ, մազրվել, հետաքրքիր զբաղմունք գտնել, բիզնես կառուցել: Բայց ես երևի ապրում եմ զուգահեռ տիեզերքում… Ընդ որում այն մյուս խմբի կանայք ունեն միջոցներ, ուժ ու էներգիա, իսկ ես՝ ոչ մի բան…

Հնարավոր է, խնդիրն այն է, որ 39 տարեկանում եմ ունեցել առաջնեկիս, իսկ երկրորդիս՝ 39: Հիմա երկու տղաներս էլ դպրոցական են, ու երբ ես նոր եմ արթնանում, երազում եմ, թե երբ է նորից մթնելու, որ պառկեմ քնելու: Ես ահավոր հոգնում եմ և հոգեպես, և ֆիզիկապես:

Սովորական օրս այսպես է անցնում: Արթնանում եմ վաղ առավոտյան, երեխաներիս պատրաստում ու տանում եմ դպրոց, շտապում եմ գործի: Ես վաճառքի բաժնի մենեջեր եմ, իմ պարտականությունների մեջ է մտնում պայմանագրեր կազմել, հաշվետվություններ ներկայացնել, կոմերցիոն առաջարկներ անել, հաճախորդների բազա կազմել: Եթե որևէ խնդիր է լինում, տնօրենս կարող է զանգել ամեն պահի ու խլել իմ անձնական ժամանակը:

Աշխատանքից հետո պիտի լինեմ նաև մայրիկ ու տնային տնտեսուհի. երեխաներիս հետ խաղամ, կերակրեմ, օգնեմ դասեր անել: Ինձ վրա թափվում է գործերի տարափ, ու ես չեմ իմանում, թե ինչից սկսեմ:

Տարեկան 3 շաբաթից ավել արձակուրդ չեմ կարողանում վերցնել, իսկ այդ ժամանակը տրամադրում եմ տան կապիտակ մաքրությանը: Էլ չեմ ասում, թե որքան գործ եմ անում արձակուրդից անմիջապես առաջ և հետո:

Քնելուց առաջ ուղեղս վերածվում է հաշվիչի. անդադար մտածում եմ, թե ինչպես բաշխենք միջոցները, որ բավականացնի կոմունալների, երեխաների խմբակների, հագուստի, մթերքի…

На что способна женщина, которая устала от собственной жизни – ForumDaily Woman

Ամուսինս ինձանից շատ է աշխատում, նա շատ լավն է, հոգատար է, բայց միևնույնն է, ես ավելի շատ եմ հոգնում, քան թե նա: Չեմ պատկերացնում, որտեղից են մարդիկ ճանապարհորդությունների, շոփինգի ու լավ ժամանցի գումար վերցնում: 

Չեմ կարողանում անգամ սեփական տարրական խնամքով զբաղվել: Ունեմ նաև տարեց ծնողներ, ովքեր նույնպես ունեն իմ ուշադրության կարիքը:

Ես 47 տարեկան եմ, ու երազում եմ թոշակի անցնելու մասին…

Понравилась статья? Поделиться с друзьями: