Եղբայրս արդեն 18 տարի բնակվում է Գերմանիայում. այդքան ժլատ մարդ ես չեմ ճանաչում… արդեն մտածում եմ, որ մենք ենք սխալ ապրում…

Եղբայրս արդեն 18 տարի բնակվում է Գերմանիայում. այդքան ժլատ մարդ ես չեմ ճանաչում… արդեն մտածում եմ, որ մենք ենք սխալ ապրում…

Մորաքրոջս տղան արդեն 18 տարի ապրում է Գերմանիայում: Մինչ նրա այնտեղ տեղափոխվելը, մենք շատ մտերիմ էինք, և ահա վերջերս նա մեզ հյուր եկավ:

Ես ու կինս գնացինք նրան դիմավորելու: Եվ այդ ժամանակ ապրեցի կյանքիս ամենամեծ զարմանքը. նա իր համար գարեջուր վերցրեց և ասաց, որ ինքն իր փոխարեն կվճարի:

Եթե ուզում եք, դուք նույնպես վերցրեք,- ասաց նա:

Ոչ, շնորհակալ եմ, մեր տանն ամեն ինչ կա, ամեն ինչ նախօրոք գնել և դրել ենք սառնարանը,- պատասխանեցի ես:

Ես չեմ ասում, որ նա պիտի վճարեր մեզ համար, բայց նրա փոխարեն ես այդպես կանեի: Իսկական ժլատություն…

Եկանք տուն, շփվեցինք, հետո գնացինք հանգստանալու: Հաջորդ օրը ժլատության երկրորդ սերիան էր: Նա խանութ գնաց, առևտուր արեց իր համար, իսկ վաճառողուհին չվերադարձրեց 10 դրամ մանրը: Նա պատմեց ինձ դրա մասին, իսկ ես փորձում էի բացատրել, որ դրանում արտառոց ոչ մի բան չկա:

Մի օր անց էլ նրան չվերադարձրեցին 20 դրամ, սակայն եղբայրս այս անգամ չլռեց և պահանջեց իր գումարը: Վաճառողուհին ներողություն խնդրեց իր «սարսափելի» արարքի համար:

Դուք չգիտեք, թե ինչպես է պետք վարվել գումարի հետ: Ես, օրինակ, կարողանում եմ խնայել: Նույնիսկ դատարկ շշերն աղբը չեմ գցում, հանձնում եմ դրանք և գումար վերցնում: Հենց դրա համար էլ տարեկան 2 անգամ կարող եմ գնալ հանգստանալու:

Այժմ հարց ունեմ. նա իրավացի է թե՞ ոչ: Գուցե այդ մենք ենք սխալ ապրում:

Понравилась статья? Поделиться с друзьями: