Գումար չունեի՝ սանհանգույցի սալիկները փոխելու համար, բայց նորություն էի ուզում… ահա իմ հիանալի հնարքը

Սալիկները սանհանգույցի համար անթերի նյութ են: Այն կարող է մնալ պատերին անգամ 20 տարի, սակայն դրա տեսքը մատնում է «տարիքը»: Փոխվում են ժամանակները, փոխվում են նաև նախասիրությունները: Ու եթե մի քանի տարի առաջ եք վերանորոգում արել, հավանաբար ցանկանում եք ինչ-որ բան փոխել:

Սալիկների ընդհանուր տեսքը նորացնելու համար կարող եք թարմացնել միջսալիկային սվաղը: Բայց միայն դա էապես չի շտկի իրավիճակը:

Ընդհանուր վերանորոգում անելու հնարավորություն ունեն ոչ բոլորը: Լավ որակյալ սալիկները բավականին թանկ արժեն, բացի այդ, պետք է նաև աշխատողների գտնել. վճարել դրա համար: Իսկ փոշու ու կեղտի մասին չենք խոսում:

Շինանյութի խանութներում կարող եք գտնել ջրակայուն ներկեր՝ հատուկ սալիկների համար: Բայց կա էլ ավելի մատչելի ու հեշտ միջոց. ինքնակպչուն թաղանթ:

Կան տարբեր գույներ, նախշեր, իսկ գինն էլ մատչելի է:

Որոշելով այս կերպ թարմացնել սանհնագույցը՝ չեք զղջա:

Թաղանթը ունիվերսալ է, այն կարող եք փակցնել ոչ միայն սալիկներին, այլև կահույքին, պատերին: Այն ջրակայուն է, բացի այդ բարձր ջերմության ներքո պահպանում է արտաքին տեսքը:

Չափեք սալիկները, որոշեք՝ թե որ հատվածներում եք փակցնելու, անցեք գործի:

Աշխատանքն այնքան էլ շատ ժամանակ չի պահանջում:

Նախքան թաղանթը փակցնելը լավ լվացեք սալիկները և սրբեք սպիրտով: Նոր փակցրած թաղանթը հարթեցրեք սրբիչով:

Եթե լավ չի ստացվել, արագ պոկեք և ուղղեք, քանի դեռ նյութն ամբողջությամբ չի կպել:

Եթե հոգնեք թաղաթից, կարող եք հեշտությամբ հեռացնել՝ հարդարիչով տաքացնելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: