Արթիկի զինկոմիսարիատից ապագա առյուծ զինվոր տղերքը մեկնեցին բանակ (Տեսանյութ)

Արթիկի զինկոմիսարիատից ապագա առյուծ զինվոր տղերքը մեկնեցին բանակ։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի զինկոմիսարիատից նորակոչիկները մեկնեցին ծառայության։ Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նորակոչիկների հարազատներն ու ընկերներն ասում էին.

«Արթիկի ջահելությունը միշտ էլ փայլել է իր միասնականությամբ, իր դուխով, ընկերոջ համար կյանքը տալու գաղափարով, ու իզուր չէ, որ այսօր բանակ ենք ճամփում մեր երիտասարդներին, ովքեր առաջնորդվում են «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով։

Գրեթե բոլորիս երեխաները, ովքեր համալրելու են Հայաստանի ու Արցախի զինված ուժերի շարքերը, պարտքի մեծ պատասխանաատվությամբ են մեկնում բանակ։

Նրանք գիտեն, որ եթե թշնամին փորձի ոտնձգություններ կատարել իրենց վստահված սահմանի նկատմամբ, ապա մյուս առյուծ զինվոր տղերքի նման արժանի հակահարված կստանա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: