Առեղծվածային դեպք է տեղի ունեցել․․․ շտապ օգնության բժիշկները ցնցված էին․․․

Սա տեղի է ունեցել մի քանի տարի առաջ։ Հորեղբայրս շտապ օգնության բժիշկ էր, ես էլ նոր էի ավարտել և նա ինձ օգնել էր տեղավորվել իրենց մոտ աշխատանքի՝ փորձ ձեռք բերելու համար։ Հորեղբորս օգնականն էլ գնացել էր դեկրետ, այնպես որ 2 տարի ժամանակ ունեի։

Մի օր գիշերը կանչ էինք ստացել, մի կին բարձր ջերմություն ուներ։ Հասանք տեղ, ներարկում արեցինք, արդեն հետ էինք գնում հիվանդանոց, երբ հանկարծ մթության մեջից հենց մեքենայի առաջ մի տղամարդ հայտնվեց։ Վարորդն արգելակեց, իջեցրեց պատուհանը․

-Ի՞նչ է պատահել։

-Որդիս վատ վիճակում է․ փրկեք որդուս։

Նա ասաց հասցեն, բավականին հեռու էր քաղաքից, բայց հրաժարվեց մեզ հետ գալ, ասաց, որ իր տունն այստեղ է։

Գնացինք, մի կերպ գտանք, ամայի տարածության մեջ միակ տունն էր։ Դուռը բաց էր, ներս մտանք։ Տեսանք հոգնած տանջված տեսքով մի կնոջ, ով միանգամից դեպի մեզ վազեց․

-Հա, որդիս հիվանդացել է։ Ես էլ հեռախոս չունեմ, մտածում էի, թե այս ժամին ինչպես շտապ օգնություն կանչեմ․․․ Երեխաս իրեն սարսափելի է զգում։ Բայց դուք ինչպե՞ս եք իմացել։

Երեխայի վիճակն իսկապես շատ վատ էր, բարձր ջերմություն ուներ, գրեթե 40 աստիճանի էր հասել, հավանաբար թոքաբորբ ուներ։ Շտապ հոսպիտալացնելու որոշում կայացրեցինք։ Մինչ մայրը հավաքում էր իրերը, ես պտտվեցի և պատի վրա տեսա շրջանակով լուսանկար։ Հենց այն տղամարդն էր, ում հանդիպեցինք ճանապարհին։ Ես հարցրեցի կնոջը, թե դա ով է և պատմեցի, որ հենց նա է մեզ ուղարկել այստեղ․

Նման բան չի կարող լինել։ Նա իմ ամուսինն է, բայց 2 ամիս առաջ մահшցել է ավտովթարից․․․

Հենց նա ասաց դա, նկարն ընկավ և ապակին կոտրվեց․․․

Հիվանդանոցում երեխային օգնություն ցուցաբերեցին և բժիշկն ասաց, որ երեխայի կյանքը վտանգի տակ էր, հայտնի չէ, թե ինչ կլիներ, եթե սպասեին մինչ առավոտ։

Իսկ այն տղամարդուն այդպես էլ չտեսանք այլևս և մինչ օրս չենք հասկացել, թե ինչպես էր նման բան եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: