Այն, ինչպես դուք նստում եք, շատ բան կպատմի ձեր անձի մասին

Իսկ դուք գիտեի՞ք, որ ձեր նստելու ձևը կարող է բացահայտել ձեր մտադրություններն ու ամենախորը գաղտնիքները:

А. դու կարծում եք, որ խնդիրներն անտեսելը կստիպի դրանց հեռանալ: Սակայն դա լավագույն ուղին չէ: Ձեզ հետ շփվելը հեշտ է. դուք հետաքրքիր եք, կրեատիվ, հմայիչ: Ժամանակ առ ժամանակ դուք չեք մտածում՝ նախքան որևէ բան ասելը, իսկ հետո, երբ արդեն ուշ է լինում, հասկանում եք, թե ինչ եք ասել:

B. դուք երազկոտ եք, ունեք վառ երևակայություն: Դուք լի եք նոր և լավ մտքերով, որոնք մարդիկ սովորաբար գնահատում են: Սիրում եք ճանապարհորդել և նոր ծանոթություններ հաստատել: Չեք վախենում ամեն ինչ նորից սկսելուց, եթե ինչ-որ բանից դժգոհ եք: Ավելին, դուք երբեք չեք ծախսում ձեր ժամանակն այն հարաբերությունների վրա, որոնք ձեզ չեն երջանկացնում:

C.ձեզ համար հարմարավետությունն ամենից կարևոր է: Երբ ուզում եք ինչ-որ բան գնել, սովորաբար մտածում եք դրա մասին մի քանի օր և ճիշտ ընտրություն եք կատարում: Դուք ուզում եք, որ ամեն ինչ հարթ և անթերի լինի: Երբ բանը հասնում է հագուստին կամ կոշիկներին, կահույքին կամ օծանելիքին, դուք լավ եք հասկանում ամեն մանրուք:

D. չեք սիրում ուշանալ, և ուրիշների մեջ չեք սիրում այդ սովորությունը: Դուք խելացի եք: Չեք սիրում վիճել, ձեզ անհարմար եք զգում, երբ մարդկանց ներկայությամբ արտահայտում եք ձեր էմոցիաները: Դուք բաց մարդ եք և սիրում եք ցույց տալ ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք իրականում: Երբեմն կարող եք լինել կոպիտ: Դժվարությամբ եք ընդունում ձեր հասցեին հնչող քննադատությունները:

D.երբեք չեք շտապում և համարում եք, որ ամեն ինչ ունի իր ժամանակը: Դուք համառ եք, չեք հանձնվում և քայլում եք դեպի ձեր նպատակը: Ձեզ համար արտաքինն ունի որոշիչ դեր և դուք պատրաստ եք շատ ջանքեր գործադրել, որպիսի որքան հնարավոր է լավ տեսք ունենաք: Սակայն երբեմն դա ինքնավստահության բացակայության մասին է վկայում: Ձեզ համար անընդունելի են քննադատությունները:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: