Ահա, թե ինչու չի կարելի հյուրերին «բարի ախորժակ» ասել. իսկ դուք գիտեի՞ք այս մասին

Սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները պետք է իմանա յուրաքանչյուրը։ Որպեսզի այլոց մոտ խայտառակ չլինեք, ձեզ լավ զգաք, ահա մի քանի կանոններ, որոնց պետք է հետեւել։

1. Ապուրը մինչեւ վերջ մի կերեք։ Գեղեցիկ չէ, երբ փորձում են վերջին կաթիլներն էլ «քամել»։

2. Անձեռոցիկը ճիշտ ծալեք։

Երբ կերել, վերջացրել եք, անձեռոցիկը ծալեք մեջտեղից, այն դրեք ափսեի ձախ կողմում։ Այդպես մատուցողը կհասկանա, որ դուք վերջացրել եք։

3. Հյուրերին ճիշտ նստեցրեք։ Եթե ճաշկերույթ եք կազմակերպել, իմացեք, թե ինչպես պետք է նստեցնեք հյուրերին։ Թանկ ու հարգարժան հյուրը նստում է տանտիրոջից աջ։

4. Մի ասեք՝ բարի ախորժակ։ Ֆրանսիացիները երբեք հյուրերին չեն ասում “bon appetit”, քանի որ այս արտահայտությունը նշանակում է մարդուն լավ մարսողություն մաղթել։ Ավելի լավ է ասեք՝ «վայելեք սնունդը», «հուսամ՝ ուտելիք ձեզ դուր կգա»։

5. Նստած վիճակում ոչ ոքի ձեռքը մի սեղմեք։ Երբ նոր մարդ է գալիս, նրան բարեւելու համար անպայման կանգնեք՝ անկախ սեռից։

6. Բաժակը ճիշտ բռնեք։ Անկախ նրանից՝ դրանում գինի է, թե այլ խմիչք, բաժակը բռնում են ոտնակից։

Понравилась статья? Поделиться с друзьями: