Ուզում եք, որ ձեր մազերը լինեն առողջ, փայլուն և երկար…ուրեմն հետեևք այս պարզ խորհուրդներին

Բոլորին է հայտնի, որ մազերի աճի համար կարևոր գործոն է ժառանգականությունը: Սակայն մենք չենք համարում, որ դա դատավճիռ է:

Եթե բնությունը ձեզ չի օժտել շքեղ վարսեով, դա չի նշանակում, որ երբեք չեք կարողանա հասնել լավ արդյունքի: Պարզապես պետք է մի քիչ ջանքեր գործադրել:

Ներկայացնում ենք 2 շատ հզոր բնական միջոց՝ մազերի աճի և առողջության համար:

Ձու. սա հրաշք է, այլ ոչ թե սովորական մթերք: Պետք է հարել 2 սպիտակուց, քսել մազերին և գլուխը փաթաթել տոպրակով: Լվանալ 40 րոպե անց:

Հավանաբար լսել եք մազերի համար մանանեխի օգտտակարության մասին: Այն իսկապես աշխատում է:

Պետք է վերցնել 2թ.գ. մանանեխի փոշի և լուծել այն 2թ.գ. տաք ջրի մեջ: Հետո դրան ավելացնել.

  • ձվի դեղնուց
  • կռատուկի յուղ՝ 2թ.գ.
  • շաքարավազ՝ 2թ.գ.

Բոլոր բաղադրիչները խառնել, քսել մազերին և փաթաթել տոպրակով: Թողնել 1 ժամ:

Լավ լվանալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: