Մարդկանց 90%-ը սխալ է չափում զարկերակային ճնշումը. ահա թե ինչ սխալներ են դրանք, և ինչպես է պետք չափել իրականում

Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր: Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:

Ինչպես ճիշտ չափել ճնշումը
Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը պարտադիր պայման է:

Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից:

Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին․ սա կարևոր է:

Image result for blood pressure

Թևը անշարժ դրված է սեղանին։

Պետք է լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում:

Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի:

Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել:

Image result for blood pressure

Նախքան ճնշումը չափելը  միզապարկը պետք է դատարկել:

Հագուստը չպետք է սեղմի ուսը:

Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:

Մի քանի անգամ մի չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է:

Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո, ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: