Մասնագետները ներկայացրել են կաթվածը կանխելու պարզ միջոցներ

Մասնագետները ներկայացրել են կաթվածը կանխելու պարզ միջոցներ

Կաթվածը կանխելու համար խորհուրդ է տրվում հետեւել մի քանի պարզ կանոնների. հավասարակշռված դիետա պահել, զբաղվել սպորտով եւ հրաժարվել վնասակար սովորություններից, հավաստիացնում են Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային համակարգի (NHS) փորձագետները։

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, մասնագետները կոչ են անում սահմանափակել ճարպոտ եւ չափից ավելի աղի սննդի օգտագործումը։ Իսկ ահա բջջանյութ պարունակող  մթերքների եւ բանջարեղենի քանակը սննդաբաժնում ցանկալի է ավելացնել։

Փորձագետները նաեւ նշել են, որ արժե կանոնավորապես չափել զարկերակային ճնշումը, քանի որ կաթվածի առաջացման ժամանակ ախտանշանները հաճախ բացակայում են, եւ բարձր ճնշման մասին շատերը նորից չեն կասկածում ախտանշանների բացակայության պատճառով։

Կաթվածի պատճառ հաճախ դառնում են թույլ անոթները, ժառանգական հակվածությունը, «վնասակար» խոլեստերինի կուտակումը, դիաբետը, ճարպակալումը, առիթմիան կամ հիպերտոնիան, ինչպես նաեւ ալկոհոլի եւ ծխելու չարաշահումը։

Կաթվածի ռիսկը բարձրացնող եւս մեկ գործոն է փոխարինող հորմոնալ թերապիան, որն օգտագործում են 50-ից բարձր տարիքի կանայք։

Աղբյուրը` med.news.am

Понравилась статья? Поделиться с друзьями: