Զարկերակային ճնշումը կարգավորելու համար պարբերաբար օգտագործեք այս ըմպելիքները

Զարկերակային բարձր ճնշումը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են համապատասխան դեղորայքի միջոցով, սակայն կան բավական արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն կարգավորել ճնշումն առանց դեղորայքի կամ ավելի արդյունավետ դարձնել դեղորայքային թերապիան: Բժիշկները ներկայացրել են այն ըմպելիքները, որոնք պարբերաբար օգտագործելը կօգնի կարգավորել զարկերակային ճնշումն ու բարելավել ինքնազգացողությունը:

1. Արքայախնձորի հյութ Զարկերակային գերճնշումով տառապողների համար ամենաօգտակար ըմպելիքներից մեկն արքայախնձորի հյութն է, որը հարուստ է կալիումով: Այս հյութը հանգստացնում է անոթների պատերը, նվազեցնում է օրգանիզմում նատրիումի մակարդակը՝ դրանով իսկ օգնելով ազատվել ավելորդ հեղուկից:

Առավել օգտակար է հասած արքայախնձորի թարմ քամած հյութը:Պատրաստի հյութերը պարունակում են ավելի քիչ կալիում և հարուստ են ածխաջրերով, ուստի շաքարի մակարդակի բարձրացումից խուսափելու համար նման հյութերն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել:

2. Ճակնդեղի հյութ Սա ճնշումը կարգավորելու շատ ավելի հասանելի միջոց է: Այն նպաստում է ազոտի օքսիդի առաջացմանը, իսկ այս տարրը հանգստացնող ազդդեցություն է ունենում անոթների վրա նպաստելով դրանց լայնացմանը: Այս կերպ անոթների ընդհանուր պերիֆերիկ դիմադրությունը թուլանում է, իսկ զարկերակային ճնշումը՝ կարգավորվում:

3. Բուսական թեյեր Այս ըմպելիքների օգտակարությունը կախված է դրանց բաղադրիչներից: Զարկերակային գերճնշման դեպքում շատ օգտակար են միզամուղ ազդեցությամբ օժտված բուսական թեյերը, օրինակ՝ լորենու թուրմը: Բացի այդ, օրգանիզմի վրա դրական ազդեցություն է ունենում նաև հիբիսկուսի ծաղիների թուրմը (կարկադե) և կանաչ թեյը, որը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: